Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում՝ պատասխան խաղում «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը (4:2) և նշել, որ շատ ուրախ է աշխարհի լավագույն ակումբներից մեկին հաղթելու համար:
Խոսելով «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեի արձագանքի մասին՝ Ռամոսն ասել է.
«Թող նա վերանայի ՊՍԺ-ի դեմ հանդիպումը, նա կփոխի կարծիքը մրցավարների մասին: Եկեք սպասենք «Բարսելոնա»-ի և «Յուվենտուս»-ի միջև հանդիպմանը և տեսնենք՝ ինչ տեղի կունենա թուրինյան ակումբի հետ: Ես դեմ չեմ վիդեոտեխնոլոգիաների կիրառմանը», -Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ մյունխենյան և մադրիդյան թիմերի միջև պատասխան խաղից հետո Պիկեն թվիթերում բազմակետեր էր հրապարակել, որը ամենայն հավանականությամբ վերաբերվում էր հանդիպման մրցավարությանը, մասնավորապես Ռոնալդուի խաղից դուրս վիճակից խփած գոլին: