Սիրիան հարյուր տոկոսով վստահ է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

 

«Թուրքիայից: Ուղղակիորեն Թուրքիայից, եւ կան դրա ապացույցները, դրանցից մի քանիսը մի քանի տարի առաջ ներկայացվել էին Համացանցում»,-ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե ահաբեկիչները որտեղից կարող են քիմիական զենք ստանալ:

 

Նրա խոսքով՝ «ահաբեկիչների համար փող, զենք, ցանկացած նյութական ապահովություն, նորակոչիկներ եւ այդօրինակ նյութեր ստանալու միակ երթուղին անցնում է Թուրքիայով, հյուսիսից նրանք այլ ճանապարհ չունեն»: «Ուստի հարյուր տոկոսով դա Թուրքիան է»,-հավելել է Ասադը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: