Մատակարարողների թվում կան նաեւ այլ երկրներ: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը' առանց հստակեցնելու, թե որ երկրների մասին է խոսքը:
«Գաղտնիք չէ, որ Ասադի վարչակազմը կուտակել է քիմիական զենքի մեծ պաշար: Ինչ- որ բան նաեյ իրենք են պատրաստում», - հայտարարել է Չակ Հեյգելը' ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ:
Բարաք Օբաման խորհրդարանից ակնկալում է ստանալ թույլտվություն' Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու համար: Վաշինգտոնը ապացուցված է համարում, որ Սիրիայի իշխանություններն օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ կիրառել քիմիական զենք: