ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում։ «Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում»,- նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։ Այդ մասին էր նաև վարման կարգով իմ արտահայտած տեսակետը։ Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթավերջ։
Զուգահեռ, հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում. կստեղծվի 3 անդամից բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով՝ վեհաժողովին եզրակացություն ներկայացնելու ԵԽԽՎ-ում տեղ գտած կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։
Ականջդ կանչի Պեդրո Ագրամունդ, Ռոբերտ Ուոլտեր, Միլիցա Մարկովիչ և ընկերներ։ Խավիարը, պարզվեց, դժվարամարս բան է...»,- նշել է Ֆարմանյանը: