ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռենդոլֆ Ալեսին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն, ծառայություն, որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Պարոն Ալեսն այս պահին կատարում է Սահմանապահ եւ մաքսային վերահսկողության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պարտականությունները: Ավելի վաղ նա ղեկավարում էր Ծառայության օդային եւ ծովային գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Ալեսը 35 տարի ծառայություն է անցել ԱՄՆ-ի Ծովային հետեւակի զորակազմում, պաշտոնաթող է եղել 2011 թվականին՝ գեներալ-մայորի կոչումով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: