Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը վնասվածք է ստացել Բուլարիայում կատարված նկարահանումների ժամանակ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Maritsa թերթը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ արտիստը կոտրել Է ոտքն՝ անհաջող կատարելով տրյուկներից մեկը «211» ֆիլմի համար: Միջադեպը տեղի է ունեցել Սոֆիայի «Բոյանա» կինոկենտրոնում:

Քեյջին տեղափոխել են մայրաքաղաքի ռազմաբժշկական ակադեմիայի կլինիկա: Բժիշկները խորհուրդ են տվել վիրահատել:
Նշվում է, որ դերասանի անձնական բժշկի հետ կոնսուլտացիայից հետո որոշում է ընդունվել նրան ուղարկել ԱՄՆ՝ հետագա բուժման համար: Քեյջն արդեն մեկնել է Լոս Անջելես:

«211» դրամայում Նիկոլաս Քեյջը խաղում է դրական հերոսի՝ ոստիկանի դերը, որը փորձում է բացահայտել բանկի զինված կողոպուտը: Դերասանի մասնակցությամբ նկարահանումները պետք է տեւեին երեք շաբաթ: