Դենիել Բոլդուինը հայտարարել է իր եղբոր՝ Ալեք Բոլդուինի անմեղության մասին «Ժանգը» ֆիլմի նկարահանման հարթակում օպերատոր Գալինա Հաթչինսի մահից հետո: Այս մասին հայտնում է Deadline-ը։

«Հիշեք, որ դերասանները հիմար են։ Նրանք այստեղ են, որպեսզի խաղան։ Արձանագրությունները, որոնք հրապարակվել են, ազատում են Ալեքին որեւէ պատասխանատվությունից»,- ի պաշտպանություն արտիստի արտահայտվել նրա հարազատը։

Նա ենթադրել է, որ Ալեք Բոլդուինին խստորեն քննադատում են նաեւ նրա քաղաքական հայացքների համար. ավելի վաղ դերասանը ակտիվորեն հանդես էր գալիս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: «Դա այն է, ինչին նա բախվում է, քանի որ ինքնավստահ է, խելացի գլուխ ունի եւ իսկապես ամուր հայացքներ որոշակի երեւույթների վերաբերյալ», — կարծում է Դենիել Բոլդուինը:

news.am