Վերջին շրջանում հարկային տեսուչները սկսել են ավելի հաճախ այցելել Սուրմալու, Առինջ մոլ, Փեթակ առևտրի կենտրոններ՝ առևտրականներին անհանգստացնելով և հորդորելով կարգի բերել փաստաթղթաշրջանառությունը, ասելով, որ հակառակ պարագայում նրանք կտուգանվեն:

 

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել:

 

«Նրանք, նոյեմբեր ամսից սկսած՝ պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը»,-նշեց Վարդան Հարությունյանը: Ըստ նրա՝ այդ առումով արդեն դրական միտում է նկատվում և տնտեսվարողները, փոքր և միջին բիզնեսը՝ հասկացել են, որ դա ոչ թե իրենց դեմ է ուղղված, այլ խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունն ավելի հստակեցնելուն: ՊԵԿ-ի նախագահը հայտնել է, որ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել և առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն: Վարչապետը հորդորել է շարունակել այդ ուղղությամբ իրազեկումը՝ բացատրելով, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.