ԼՈւՐԵՐ.com- ը ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած 2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակը: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի չափով 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է առաջատարի դիրք չզիջող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 16,843,298.4 դրամ, որին հաջորդում են հետևյալ ընկերությունները՝
«Գրանդ Տոբակո» ընկերություն՝ 5,479,405 դրամ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ 4,702,117.8 դրամ
«Ալեքս Հոլդինգն»՝ 4,490,937.1 դրամ
Խոշորների հնգյակն, ըստ 2017 թվականի առաջին եռամսյակի տվյալների, եզրափակում է «Հայաստանի էլէկտրական ցանցերը»՝ 4,112,021.1 դրամով:
Հիշեցնենք, որ 2016 հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը, նույնպես գլխավորում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարած 15,606,408.9 դրամ հարկով: 2016 թվականի խոշոր հարկատուների առաջին հնգյակում էին գտնվում հետևյալ ընկերությունները՝
1 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարած 15,606,408.9 դրամ
2. «Արմենիա միջազգային օդանավակայանները»` 4,920,477.3 դրամ,
3. Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլէկտրական ցանցերը»՝ 4,096,808.4 դրամ,
4. Գործարար Բարսեղ Բեգլարյանի ընտանիքին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը՝ 3,626,320.5 դրամ:
Հետաքրքական է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2016-ի առաջին եռամսյակում վճարած հարկերով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ շուրջ 1,990,540 դրամ, իսկ արդեն 2017 թ-ին այս ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում երրորդն է՝ 4,702,117.8 դրամով: Առաջընթաց է արձանագրել նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: 2016 թվականին այս ընկերության եկամուտներն ու վճարած հարկերը նվազել էին, և պատգամավորի ընտանիքին պատկանող բիզնեսը հայտնվել էր 6-րդ հորիզոնականում՝ վճարած 3,304,826.6 դրամով, իսկ 2017 թվականին «Ալեքս Գրիգ» ընկերությունը ցուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 4,490,937.1 դրամով:
Հավելենք նաև, որ դիրքերը բարելավել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: 2016-ին, երբ ընկերությունը ձեռք բերեց Սամվել Կարապետյանը, ՀԷՑ-ն առաջադիմել է՝ հայտնվելով 1000 խոշոր հարկատուների առաջին եռյակում՝ 4,096,808.4 դրամով:
Աղավնի Սուքիասյան