ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2013թ. ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբերի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:

 


Այն գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ ավելի քան 26,356 մլրդ դրամ վճարված հարկերով։

 


Երկրորդ հորիզոնականում է «Հայռուսգազարդը»՝ ավելի քան 25,349 մլրդ դրամ։ Նրան հաջորդում են «Ղ տելեկոմ» և «Ալեքս գրիգ» ընկերությունները՝ համապատասխանաբար ավելի քան 22,303 մլրդ դրամ և 11,794 մլրդ դրամ հարկերով։

 


Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունը (ավելի քան 11,544 մլրդ դրամ)։

 


Ցանկի հաջորդ տեղերում են «Ֆլեշ» (ավելի քան 8,532 մլրդ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ավելի քան 8,377 մլրդ), «Գեո պրո մայնինգ գոլդ» (ավելի քան 6,455 մլրդ), « Սիփիէս օիլ քորփորեյշն» (ավելի քան 5,629 մլրդ) ընկերությունները։

 


ՀՀ խոշար հարկատուների ցանկի տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ մորրիս արմենիա» ընկերությունը՝ ավելի քան 5,342 մլրդ դրամ հարկերով։