ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2015թ. արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է Հայաստանի գազաբաշխիչ ցանցերի օպերատոր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 42 մլրդ 650 մլն դրամ ցուցանիշով։
Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարվա ընթացքում վճարել է մոտ 27 մլրդ 506 մլն դրամ հարկեր, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է հեռահաղորդակցության օպերատոր «Ղ Տելեկոմ»-ը՝ մոտ 18 մլրդ 629 մլն դրամով։
Խոշոր հարկատուների ցակի 4-10-րդ հորիզոնականներում են հետևյալ ընկերթյունները. սննդի արտադրող և ներմուծող «Ալեքս Գրիգ»-ը՝ ավելի քան 18 մլրդ 255 մլն դրամ, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ը՝ մոտ 16 մլրդ 956 մլն դրամ, Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ ավելի քան 16 մլրդ 494 մլն դրամ, հեռահաղորդակցության օպերատոր «ԱրմենՏել»-ը՝ մոտ 15 մլրդ 467 մլն դրամ, ծխախոտի արտադրող «Գրանդ Տոբակո»-ն՝ մոտ 13 մլրդ 700 մլրդ դրամ, և ավտովառելիքի ներմուծող ու իրացնող «Ֆլեշ» և «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշն» ընկերությունները, համապատա սխանաբար, ավելի քան 12 մլրդ 751 մլն դրամ և 9 մլրդ 456 մլն դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով։