Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը 2014 թվականի առաջին կիսամյակին գլխավորել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը տարվա առաջին վեց ամիսներին վճարել է 23 միլիարդ 966 միլիոն 906 հազար դրամի հարկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' խոշոր հարկատուների ցուցակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Ղ-Տելեկոմ» և «Ալեքս Գրիգ» ընկերությունները, որոնք պետական բյուջե են վճարել, համապատասխանաբար, 10 միլիարդ 239 միլիոն 036 հազար և 9 միլիարդ 606 միլիոն 466 հազար դրամ հարկեր:
ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն' խոշոր հարկատուների ցուցակի 4-10-րդ տեղերը զբաղեցրել են «Արմենտել» ընկերությունը (8 մլրդ 599 մլն 681.3 հազար դրամ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (6 մլրդ 21 մլն 288.5 հազար դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (5 մլրդ 615 մլն 52.6 հազար դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (5 մլրդ 477 մլն 699.8 հազար դրամ), «Գրանդ-տոբակո» ընկերությունը (4 մլրդ 563 մլն 875.6 հազար դրամ), «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ը (4 մլրդ 420 մլն 204 հազար դրամ) և «Երևանի կոնյակի գործարան»-ը ( 3 մարդ 677 մլն 697 հազար դրամ):