Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի խոոշորագույն արտաքին առևտրային գործընկերն է Ռուսաստանը՝ 381 մլն 837,9 հազար ԱՄՆ դոլար ծավալով, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 2,3 տոկոսով՝ այն դեպքում, երբ ՀՀ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 0,6 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 322 մլն 518,6 հազար դոլար։ Եթե Ռուսաստան հայկական ապրանքների արտահանումը նվազել է 0,6 տոկոսով և կազմել 65 մլն 279,5 մլն դոլար, ապա ՌԴ-ից ՀՀ ներ մուծումն, ըստ ապրանքի ծագման երկրի, աճել է 3 տոկոսով և կազմել 258 մլն 260,6 հազար դոլար, ապա ընդհանուր առևտրաշրջանառությունում արտահանումը կազմել է 347 մլն 989,3 հազ դոլար՝ աճելով 1,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 974 մլն 529,3 հազար դոլար՝ աճելով 0,2 տոկոսով. առևտրի բացասական հաշվեկշիռը 2014թ. հունվար-մարտի 630 մլն 750,6 հազար դոլարից այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել է մինչև 626 մլն 540.1 հազար դոլար։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ առավել մեծ է եղել Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը նաև Չինաստանի հետ ՝115 մլն 626 հազար դոլար (աճը՝ 224,6 տոկոս. Հայաստանից արտահանում՝ 28 մլն 109,5 հազար դոլար, աճը՝ 3,5 անգամ , ներմուծում՝ 87 մլն 516,5 հազար դոլար, աճը՝ 3,2 տոկոս), Գերմանիայի՝ 93 մլն 504,2 հազար դոլար (աճը՝ 22,4 տոկոս, արտահանում՝ 34 մլն 863 հազար դոլար, աճը՝ 79,7 տոկոս, ներմուծում՝ 58 մլն 641,2 հազար դոլար, աճը՝ 2,9 տոկոս ), Իրանի՝ 58 մլն 223,6 հազար դոլար (նվազումը՝ 20,4 տոկոÕ ½, արտահանում՝ 18 մլն 812 հազար դոլար, նվազումը՝ 30,7 տոկոս, ներմուծում՝ 39 մլն 411 հազար դոլար, նվազումը՝ 14,2 տոկոս ), ԱՄՆ-ի՝ 49 մլն 127,4 հազար դոլար (նվազումը՝ 2,7 տոկոս, արտահանում՝ 21 մլն 12,1 հազար դոլար, նվազումը՝ 11,5 տոկոս, ներմուծում՝ 28 մլն 115,3 հազար դոլար, աճը՝ 5,2 տոկոս) և Բելգիայի հետ՝ 48 մլն 609,7 հազար դոլար (նվազումը՝ 19,8 տոկոս, արտահանում՝ 21 մլն 776,3 հազար դոլար, նվազումը՝ 47,3 տոկոս, ներմուծում՝ 26 մլն 771,5 հազար դոլար, աճը՝39,8 տոկոս)։
Ըստ տարածաշրջանների՝ Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծավալը 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 78 մլն 554,7 հազար դոլար (2 տոկոս նվազում), ներմուծմանը՝ 303 մլն 283,2 հազար դոլար (3,4 տոկոս նվազում), Եվրամիության երկրներ արտահանվել է 118 մլն 931,2 հազար դոլարի ապրանք և ծառայություն (նվազումը՝ 7,9 տոկոս ), ներմուծվել՝ 259 մլն 895,8 հազար դոլարի (աճը՝ 5,9 տոկոս), այլ երկրներ արտահանման ցուցանիշն աճել է 13,6 տոկոսով և հասել 150 մլն 503,4 հազար դոլարի, իսկ ներմուծմանը՝ նվացել 0,5 տոկոսով՝ մինչև 411 մլն 350,4 դոլար։