ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-դեկտեմբերի ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը: Հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2020-ին կազմել են 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ:
Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 45 մլրդ 548 մլն 610 հազար դրամ մուտքերով, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամ մուտքերով:
Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ մուտքերով, հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ մուտքերով:
Խոշոր հարկատուների տասնյակում են «ՍիՓիԷս օիլ»-ը, «Ֆլեշ»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն: Տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Արմենիա»-ն՝ 13 մլրդ 14 մլն 380 հազար դրամ մուտքերով:
Նիկոլ Փաշինյանի ու, առհասարակ, բոլոր իշխանությունների «սրտի գործարար» Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը՝ «Ալեքս էնդ հոլդինգը», 14-րդ տեղում է, «Սիթին»՝ 17, «Նատալի Ֆարմը»՝ 27, նրան անմիջապես հաջորդում է «Սպայկան»։
Նախորդ ցանկը, ինչպես գիտենք, հրապարակվել էր պատերազմի օրերին և ներառում էր՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարած հարկերը: Այդ ցանկը կրկին գլխավորում էր Գրանդ Տոբակոն՝ 36,215,146 վճարած հարկերով,երկրորդ հորիզոնականում էր Գազպրոմը՝ 34,866,254, երրորդ հորիզոնականում էր՝ 31,310,374, Գեոպրոմայնինգը չորորդ տեղում էր՝ 16,264,679, Սիփիես Օյլը հինգերորդ՝ 14,360,761, վեցերորդ տեղում էր Ինտերնեյշնլ մասիս տաբակը՝ 12,726,970, յոթերորդ տեղում' Ֆլեշը՝ 11,953,130. Ֆիլիպ մորիս Արմենիան ութերորդն էր՝ 10,517,990, ՄՏՍ Հայաստանը իներորդը՝ 10,357,802, Հայաստանի էլեկտրական ցանցերը եզրափակում էր տասնյակը՝ 9,037,986 :
Իսկ ահա 2019-ի կտրվածքով պատկերը հետևյալն էր' տարվա արդյունքներով թիվ մեկ հարկատուն Գրանդ Տոբակոն էր՝ 57,049,477 վճարած հարկերով. Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը վճարել էր 51,360,135 միլիարդ դրամի հարկ, Գազրպոմ Արմենիան՝ 43,644,468 , Ինտերնեյշնլ Մասիս տաբակը՝ 19,223,271, Ջեյ Թի Այ Արմենիան՝ 16,441,136, Ֆլեշը՝ 15,990,106, Սիփիես Օյլը՝ 14,053,817, Ֆիլիպ Մորիս Արմենիան՝ 13,700,358, Գեոպրոմայնինգ Գոլդը՝ 13,665,344, Վեոն Արմենիան՝ 12,238,313: Սամվել Ալեքսանյանի Սիթին 20-րդն էր ՝ 7,832,204 դրամ վճարած հարկերով: