Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը միանգամից 60%-ով բարձրացնելու մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կկազմի 65.021 բոլիվար՝ 40.638 բոլիվարի փոխարեն:
Այս բարձրացումն արդեն այս տարվա մեջ երրորդն է և տեղի է ունենում բարձր գնաճի ֆոնին։ Վենեսուելայում պաշտոնապես արձանագրված փոխարժեքը մնում է 10 բոլիվար՝ 1 դոլարի դիմաց:
Ապրիլի 4-ից Վենեսուելայում անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Վերջին տվյալների համաձայն՝ դրանց արդյունքում զոհվել է մոտ 30 մարդ։