Վենեսուելայի ղեկավարությունը որոշել է նվազեցնել բյուջեի ծախսերը՝ սկսած նախագահի աշխատավարձից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակաչելով Interfax-ը, այս մասին հայտարարել է ինքը՝ պետության ղեկավարը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նախագահը կնվազեցնի իր և նախարարների աշխատավարձերը, պետական ընկերությունների ղեկավարների վճարները, կկրճատվեն բյուջեի ծախսերը՝ նավթի գների անկման պատճառով:

 

Նախագահը հայտարարել է, որ չի համարում, թե նավթի գների անկումն ինչ-որ վատ բան է: Նա ընդծել է, որ նավթի գների անկումից կարելի է անգամ օգուտ քաղել, մասնավորապես՝ հրաժարվել ավելորդ ծախսերից: Բացի այդ, նա նշել է, որ երկրի ֆինանսների նախարարը մոտակա ժամանակներում կուղևորվի Չինաստան՝ հերթական վարկի հետևից:

 

Վենեսուելայի բյուջեն ձևավորվում է հիմնականում նավթի հումքի վաճառքից ստացված եկամտի հիման վրա, և նավթի գների անկումը խափանում է իշխանությունների վճարունակությունը: