Վենեսուելայի Նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է ընդունել այդ երկրի լրատվամիջոցների գործունեության որոշ սահմանափակումների մասին օրենքներ: Ապագա օրենքների նպատակը Մադուրոն համարում է վենեսուելական ԶԼՄ -ների սենսացիոն ձգտումների դեմ պայքարը, ինչպես նաև պայքարը «քարոզչության դեմ, որը սնվում է արյամբ և մահվամբ»: Թե ի՞նչ օրենքներ է ընդունելու նախագահը, չի հաղորդվում:

 

Միաժամանակ, Մադուրոն վստահեցրել է, որ իրենք «շատ կոշտ» են լինելու: «Թող ինձ անվանեն բռնապետ, ինձ համար միևնույն է», - ասել է Վենեսուելայի Նախագահը: Մադուրոն «բուրժուական» լրատվամիջոցներին մեղադրել է հանցավորության դեմ պայքարում պետության ջանքերը խոչընդոտելու համար: Նրա խոսքով՝ «ամբողջ երկիրը խաղաղություն է պահանջում», իսկ ԶԼՄ ներկայացուցիչները «հիանում են մահվամբ և քարոզում են այն»;

 

Իրավապաշտպանների տվյալներով՝ Վենեսուելայում 2013-ին բռնի մահով մահացել է 24 հազարից ավելի մարդ: