Ինչպես ցույց տվեց Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին հարյուր օրը, ԱՄՆ նախագահը առարկայական հետաքրքրություն չի ցուցաբերում Հարավային Կովկասում: Անգամ Վրաստանը՝ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հատուկ գործընկերը, ամերիկացիների համար առանձնապես մեծ հետաքրքրություն չի առաջացնում: Թրամփի հետաքրքրվածությունը տարածաշրջանային գործընթացների հանդեպ կարող է վերակենդանանալ միայն աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների պարագայում: Խոսքը նախ եւ առաջ Ռուսաստանի շրջափակման ու մեկուսացման ուժեղացման, Ռուսաստանից մի շարք տարածաշրջաններ պոկելու մասին է:

Տարածաշրջանի բոլոր երկրները ևս ներգրավված են ՌԴ-ԱՄՆ մենամարտում: Հայաստանը Մոսկվայի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում: Ադրբեջանը վարում է ավելի անկախ արտաքին քաղաքականություն: Բաքուն ակտիվորեն Մոսկվայից զենք է գնում, բայց հրաժարվում է անդամակցել ԵԱՏՄ-ին, որի անդամ է Երևանը 2015-ի հունվարի 2-ից: Ադրբեջանը նշանակալից ֆինանսական համաձայնագրեր ունի ԵՄ-ի հետ, ում վաճառում է իր բնական պաշարները: Total-ը, ENI-ին և British Petrolum-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գլխավոր բաժնետերերից են, որ ադրբեջանական նավթը Թուրքիայով հասցնում է Եվրոպա: Իրենց բաժնեմասերն ունեն և երեք ամերիկյան ընկերություններ՝ Chevron-ը, ConocoPhillips-ը և Amerada Hess-ը: Սակայն Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները բավականին լարված են: Բաքուն մեղադրում է Վաշինգտոնին միջամտության և ապակայունացման ձգտումների մեջ նոր «գունավոր հեղափոխությամբ», ինչպես եղել է Վրաստանում ու ՈՒկրաինայում: Բայց երկու երկրների տնտեսական շահերը բարձր են մարդու իրավունքների պաշտպանությունից: Նրանց սիմվոլն է դառնում օլիգարխ Անար Մամեդովը, որ սերտ կապեր է պահպանում ամերիկյան ու ադրբեջանական լոբբիի հետ: Արդյո՞ք Թուրքիան ևս կլքի Թրամփի հետաքրքրությունների ուղեծիրը: Այն որ Էրդողանի կողմից սուլթանատի վերածված երկիրը էականորեն հեռացել է եվրոպական վեկտորից ՝ դա փաստ է:

Ավելի ճիշտ կլինի ասել ՝ եվրոպան ինքը իրեն հեռացրեց Թուրքիայից: Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակելու է հանդիսանալ միջազգային քաղաքականության ինքնուրույն թև , հետևաբար Թուրքիայի խնդիրներով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները տարածաշրջանային խնդիր են՝ զգալիորեն անջատված Եվրոպայից: Թրամփի օրոք ԱՄՆ ամեն ջանք գործադրում է, օգտվելու համար տարածաշրջանում առկա խնդիրներից, դրանք առաջին հերթին օգտագործելով ընդդեմ Էրդողանի՝ Թուրքիան մեկուսացնելու նպատակով: Թրամփին չի կարող չանհանգստացնել նաև Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցումը, հետևաբար ԱՄՆ ակտիվորեն կաշխատի երկու երկրների միջև կրկին ՛՛սև կատու՛՛ գցել: Այս խնդրի լուծումը ենթադրում է հայկական գործոնի օգտագործումը դեպի Կովկաս Թուրքիայի ճանապարհին հուսալի «ամրոց» ստեղծելու համար: Միաժամանակ, ԱՄՆ-ն մտադիր չէ նպաստել Թուրքիայի հետ Վրաստանի ու Ադրբեջանի մերձեցմանը: Իր հերթին ՌԴ-ն մտածում է այլ մեխանիզմների, տարածաշրջանային նոր իրողությունների ձևավորման շուրջ:

Ռուսաստանը ձգտում է հասնել նրան, որ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը միավորվեն: Շատ տարբեր մոդելներ կան, որոնք ՌԴ-ն ցանկանում է ձևավորել, սակայն դրանք մինչև վերջ հաշվարկված չեն: Ինչ վերաբերվում է արցախյան հակամարտության կարգավորմանը, որը հարավային կովկասի անվտանգության հայեցակարգում առանցքային գործոն է, ապա հարկ թ փաստել՝ Ռուսաստանին Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմական նոր օջախներ կամ ճակատներ պետք չեն: Մերձավոր Արևելյան թնջուկից զատ, որում Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվ քաղաքական և ռազմաքաղաքական դերակատարում է ստանձնել, նա ինքն ունի բազմաթիվ խնդիրներ Հյուսիսային Կովկասի իր հանրապետությունների հետ, ուր ամեն տարի միջին հաշվով քսանից երեսուն միլիարդ դոլար դոտացիաներ է հատկացնում տեղի իշխանություններին' վերջիններիս լոյալությունը Կրեմլի հանդեպ պահպանելու համար:

Իրավիճակի սրացումը և մասշտաբային պատերազմը Ղարաբաղում անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ նույն Ռուսաստանի համար: Սակայն հակամարտության լուծումը և կողմերի հաշտեցումը նույնպես «ձեռք չեն տալիս» ռազմավարական մեր գործընկերոջը, քանի որ դա բերելու է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և Ռուսաստանի' առնվազն ռազմական ներկայությունը Հարավային Կովկասի իր վերջին ֆորպոստում դառնալու է աննպատակ ու անիմաստ: Իսկ դա արդեն Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու մեկնարկը կարող է դառնալ: Թրամփի հետաքրքրվածությունը տարածաշրջանային գործընթացներով կարող է սահմանափակվել միայն այս վերջին սցենարը բացառելուն ուղղված ջանքերի գործադրմամբ: Իսկ այս հարցում ԱՄՆ-ին կարող է օգնել հենց Էրդողանի Թուրքիան:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ