hraparak.am-ի փոխանցմամբ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր «Յուվեցի Կարոյի»՝ Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել:

«Վերնիսաժի» գործով 6 տարի 6 ամիս դատապարտված Գոռ Առաքելյանին դիմավորելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ էին եկել բազմաթիվ պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ, անգամ աստղեր: Մեր աղբյուրը, օրինակ, նկատել է երգիչ Թաթային, ով անձամբ էր սպիտակ մեքենայով եկել բերդ՝ Գոռ Առաքելյանին ազատության մեջ դիմավորելու համար:

Կայքին առայժմ չի հաջողվել փաստաբանից և ՔԿՀ-ից մեկնաբանություն ստանալ և պարզել, թե ինչ հիմքով է Գոռ Առաքելյանը ազատ արձակվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: