Այսօր Կառավարության հերթական նիստի ավարտից հետո Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից լրագրողները հետաքրքվեցին «Հանրապետական» կուսակցության ներսում կատարվող խմորումների մասին՝ հաշվի առնելով ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի դիմումները:

 

Լրագրողի դիտարկմանը, որ ինքը համարվում է ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ, տեղյա՞կ է արդյոք՝ ինչ է կատարվում կուսակցության ներսում, նախարարը լրագրողին խորհուրդ տվեց կարկառուն բառը չօգտագործել:

 

-Դա լավ բառ չէ, երբեք մի՛ օգտագործեք: 


Հարցին՝ արդյոք հասարակությունն ականատես կլինի՞ նոր ինքնաբացարկների, Արմեն Ամիրյանը պատասխանեց շատ կարճ. «Հայտարարված է այն, ինչ հայտարարված է»:

 

Մեր հարցին՝ արդյոք իր որոշումն է մնալ և աշխատել գործադիր մարմնում, նախարարը պատասխանեց. «Իհա՛րկե, անշո՛ւշտ, սա իմ անձնական որոշումն է»:


Աղավնի Սուքիասյան