Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

«Այսօր առավոտյան ահազանգ ենք ստացել, որ Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 1940 թվականին ծնված Ս. Մ.-ի դին: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած վերքեր»,- փոխանցեցին ոստիկանությունից։

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պարզվում են դեպքի հանգամանքները:

 

Նշենք՝ ըստ տեղեկություների՝ 77-ամյա Ստեփան Մարկոսյանը միայնակ ապրող թոշակառու էր։

 

Սոնա Հարությունյան