Սիրիական Հալեպ քաղաքի իշխանությունները սկսել են խոշոր գործողությունների շարք «Ջիբրին» ճամբարից փախստականներին իրենց հայրենի գյուղեր վերադարձնելու համար: Գյուղերը վերջերս են ազատագրվել գրոհայիններից: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
Հալեպի փոխմարզպետ Համիդ Քեննոյի խոսքով՝ Բաբիրի Ֆոքանի, Բաբիրի Թախտամի, Ռիբժին Ակրա եւ դարձյալ մի քանի գյուղ բնակեցվելու են 12 հազար մարդով:
«Սիրիական բանակի հարձակման շնորհիվ ռուսական օդային ուժերի աջակցությամբ հաջողվել է ազատագրել գյուղերը «Իսլամական պետության» գրոհայիններից: Այժմ այնտեղ վերադառնում են առաջին բնակիչները, ովքեր երկար ամիսներ եւ տարիներ են անցկացրել փախստականների ճամբարում»,-ասել է նա:
Այս գյուղերի բնակիչները ավանդաբար զբաղվել են հողագործությամբ, աճեցրել են մրգեր, ցորեն եւ այլն: Սիրիացի պաշտոնյաները վերադարձողներին խոստացել են աջակցել վերականգնել իրենց տնտեսությունը, որպեսզի նրանք շուտով կարողանան անցնել խաղաղ աշխատանքի: