Հոմսի հին թաղամասերից զինյալների տարհանումից հետո բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց բնակավայրեր: Բնակիչներին հանկարծակիի են բերել պատճառած ավերի, վնասների հսկայական չափերը: Սիրիական բանակն իր հերթին շարունակում է մաքրել Հոմսի հին թաղամասերը: Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազին հայտարարել է, որ իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են բնակիչներին բնականոն կյանքին վերադարձնելու համար:

 

Հոմսի Ումմ ազ Զեննար եկեղեցում մայիսի 11-ին եկեղեցական արարողություն է տեղի ունեցել անվտանգության վերականգնման առիթով: Մյուս կողմից քաղաքում սկսվել են վերականգնողական աշխատանքերը: