Քարկոփից տարհանված բնակիչները դեռ դեն չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրերը. Բնակելի շինություններում խոնավությունը դեռ բավական շատ է, նախ այն պետք է չորանա, որից հետո միայն հնարավոր կլինի վերանորոգում իրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»- ին ասել է Լոռու մարզի Քարկոփ համայնքի վարչական ղեկավարը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ մայիսի 25-26-ին տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով Քարկոփը շուրջ 1-1,5 մետր ծածկվել էր ջրով եւ բոլոր բնակիչները տարհանվել էին բնակավայրից։

Համայանքապետի փոխանցմամբ՝ բնակիչները ժամանակավորապես ապրում են այլ բնակավայրերում, ավելին՝ կարծում է, որ բնակիչները գոհ կմնան ՀՀ կառավարության հաստատած փոխհատուցումից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։