Սիրիական բանակի Յաբրուդի Ասալ Ուարդ գյուղի վրա վերահսկողություն հաստատելուց հետո բնակիչները վերադարձել են իրենց բնակավայրեր և տոնում են կրկնակի հաղթանակ անկախության օրվա կապակցությամբ և ընդդեմ ահաբեկիչների: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բնակիչները հավաքվել են գյուղի հրապարա կում՝ իրենց երախտագիտությունը հայտնելու սիրիական բանակին:

 

Ասալ Ուարդը Յաբրուդի վերջին գյուղն է, ուր սիրիական բանակին հաջողվել է վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:

Բացի այդ, բանակը վերականգնել է նաև Հուդ գյուղի անվտանգությունը:

 

Ասալ Ուարդ գյուղը գտնվում է լիբանանյան սահմանից 15 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է 15 հազար մարդ, որոնցից մոտ 2 հազարը լիբանանյան ծագում ունեն:

 

Սիրիական բանակը շարունակում է առաջ ընթանալ Հին Հոմսի թաղամասերով՝ ոչնչացնելով զինյալների թաքստոցները: Բանակը վերահսկողություն է հաստատել Բաբ Հուդ, Համիդիե, Կուսուր, Ջուրա աշ Շեյխ, Կարաբիս թաղամասերի որոշ շինությունների վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: