Մահացել է սիրված և հայտնի բժիշկ Հակոբ Թամամյանը:
Ճանաչված վիրաբույժը փրկել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանք Հայաստանում ու Արցախում:
1988-1994 թվականներինին նա կամավոր և գործուղումով մեկնել էր ՀՀ Գորիսի, Մեղրիի, ճամբարակի, Նոյեմբերյանի և ԼՂՀ Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել էր վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։
Հակոբ Թամամյանը մեր ժամանակների ամենահայտնի գրողներից մեկի՝ Արամ Պաչյանի հայրն է, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի եղբայրը: