Երեկ՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Նվեր Մարտիրոսյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 52 ԼՕ 110 համարանիշի և Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Սաքունցի վարած Opel Vectra մակնիշի 35 CV 040 համարանիշի ավտոմեքենաները. տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդներից Ն. Մարտիրոսյանը և երկու ավտոմեքենաների ուղևորներ՝ Գորիսի բնակիչներ, 4-ամյա Արմինե Մարտիրոսյանը, 9-ամյա Ալվարդ Մարտիրոսյանը, Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Ռոզա Սիրավյանը, Գորիս քաղաքի բնակիչ՝ 78-ամյա Ֆրիդրիխ Մարտիրոսյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Լաուրա Դինգիզյանը, Գորիսի քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սոֆի Իսախանյանը և 46-ամյա Էդիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: