Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ամենաբարձր արդյունքները ստացել է Ավան և Էրեբունի վարչական շրջաններում։
Ավանում ՀՀԿ-ն ստացել է 78․83 տոկոս, Էրեբունիում՝ 78․48 տոկոս։ Նշենք՝ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն իր կարիերան սկսել է որպես Ավանի թաղապետ։ Իսկ Էրեբունին հայտնի է որպես իշխանություններին հավատարիմ ձեռներեց պատգամավորների ազդեցության ոլորտ։
ԵԼՔ ընդդիմադիր դաշինքը ամենից շատ ձայն է ստացել Քանաքեռ Զեյթունում (31,94%) ու համեմատական բարձր արդյունքներ Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններում (24,5% ու 28,65% համապատասխանաբար), նաեւ Դավիթաշենում (28,31%)։
Կենտրոնական շրջաններում (Կենտրոն ու Արաբկիր) ամենաբարձր արդյունքն է ունեցել նաև «Երկիր ծիրանի» կուսակցությունը (11,67% ու 12,21% համապատասխանաբար)։