Երևանի ավագանու ընտրություններում ԿԸՀ նախնական տվյալներով հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Հրապարակված նախնական տվյալներով' ՀՀԿ-ն ստացել է ընտրողների ձայների 71,25%-ը կամ 240 036 ձայն:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԵԼՔ դաշինքը ստացել է 21% ձայն (70 731), իսկ Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը' 7,75% ձայն (26 109):

Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345 226 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 40,99%-ը: