Հայաստանում ծրագրում են կառուցել իր տեսակով պատմամշակութային և գիտահետազոտական «Նոյյան տապան» համալիր, որը չափսերով և արտաքնապես կհամապատասխանի Հին կտակարանի Նոյյան տապանին, այս մասին տեղեկացնում է «Ազգովի կառուցենք» հիմնադրամը, որն էլ հանդիսանում է ծրագրի նախաձեռնողը:

 

Նախագիծը ներկայացվելու է ՀՀ կառավարությանը: Համամարդկային նշանակության այս համալիրը դառնալու է աշխարհում միակ սրբատեղին, որտեղ իշխելու է խաղաղությունը՝ զերծ որևէ կրոնական խտրականությունից:

 

Տապանը ներսում կունենա թանգարան, պատկերասարահ, գրադարան, կոնֆերանս-սենյակներ և այլ սրահներ: