«Կանյաչնիում» ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի նիստը, որի ընթացքում որոշվել է, թե ով կլինի ԱԺ փոխնախագահը, ԱԺ-ում խմբակցության ղեկավարը, քարտուղարը:

 

ԱԺ-ում խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ փոխնախագահ կդառնա Միքայել Մելքումյանը:

 

Նաիրա Զոհրաբյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Բոստանջյանը կղեկավարեն հանձնաժողովները:

 

Հավելենք, որ այսօրվա հանդիպման ավարտից հետո լրագրողները մուտքի մոտ առաջինը հանդիպեցին Արարատ Զուրաբյանին, ով հարցին՝ մնալո՞ւ է պատգամավոր, պատասխանեց, որ վաղը կլինի ԱԺ առաջին նիստը, որի ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: