Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Հարությունյանը վստահ է, որ ինքը նախորդ գումարման տարիներին այնքան լավ է աշխատել, որ հասարակությունը նորից իրեն քվե է տվել՝ լիազորելով 6-րդ գումարման Ազգային ժողովում ևս աշխատելու:
«Աշխատել եմ այնպես, ինչպես աշխատել եմ, շատ բարեգործություններ կան, որ պետք է անեմ իմ տարածքի ժողովրդի համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:
Դիտարկմանը՝ իսկ բարեգործություններ անելու համար անհրաժե՞շտ է մանդատ ունենալը, առանց դրա հնարավոր չէ՞, պատգամավորը պատասխանեց. «Իսկ քեզ ինչու է խանգարում իմ մանդատը, այ օրինակ՝ դո՛ւ, ինչո՞ւ ես լրագրությամբ զբաղվում, ես էլ այստեղ եմ աշխատում, սա էլ իմ աշխատանքն է»:
Լրագրողի դիտարկանը՝ ԱԺ-ը քաղաքական մարմին է, որտեղ պետք է բարձրացվեն քաղաքական հարցեր, ինչպիսին՝ օրինակ, Արցախի հարցն է, ափերից դուրս եկած նորընծա պատգամավորը հոխորտաց. «Դե որ դու լրագրող ես, գիտե՞ս, ես քեզնից հաստատ շատ գիտեմ, թողե՛ք գնամ»,- ասաց Հարությունյանը՝ շտապելով նիստերի դահլիճ: