Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահի թեկնածու, ԵԼՔ դաշինքից ընտրված Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի նախագահի թեկնածու, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվեարկել են:

 

Բաբլոյանը խոստովանեց՝ եղել է դեպք, երբ ինքն այլ պատգամավորի փոխարեն է քվեարկել. «Կարող եմ խոստովանել, որ ինքս քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրել ամբողջ հանրության առջև: Կարծում եմ, որ ուրիշի փոխարեն քվեարկելը ճիշտ չէ»,- ասաց Արա Բաբլոյանը:

 

Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Բաբլոյանին՝ խոստովանության համա