Արա Բաբլոյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ:

 

«Ստանձնելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, ևս մեկ անգամ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորվածություններս, խոստանում եմ անել ամեն ինչ՝ քաղաքացիական հասարակության, մարդկային արժեքների պահպանման համար»,- կարճ ելույթ ունեցավ նորընտիր նախագահը՝ զբաղեցնելով իր տեղն Ազգային ժողովում:

 

Նորընտիր նախագահը սկսեց վարել ԱԺ նիստը:

 

Հավելենք, որ Արա Բաբլոյանի օգտին քվեարկեց 88 պատգամավոր: