ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Էդմոն Մարուքյանը Փարիզում մասնակցելու են ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերին:
Պատգամավորները կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի, մոնիթորինգի հանձնաժողովի, իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստերին:
Ռուբեն Ռուբինյանը կգործուղվի փետրվարի 28-ից մարտի 6-ը, Վլադիմիր Վարդանյանը՝ մարտի 3-5-ը, իսկ Էդմոն Մարուքյանը՝ մարտի 5-8-ը: