«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը չի բացառում, որ ինքը նույնպես միանա ինքնաբացարկ ներկայացնող պատգամավորներին. «Կարող է պատահել այնպես, որ ինքնաբացարկի դիմումների թիվն ավելանա և դիմումներ գրեն նաև այն մարդիկ, ովքեր այդ 8 հոգու մեջ չկային: Ժամկետների մասին չեմ կարող ասել, միայն նշեմ, որ չի բացառվում, որ ինքնաբացարկի դիմում գրի անգամ Վարդևան Գրիգորյանը»,-այս մասին պատգամավորն ասաց ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արդեն տեղեկացրել ենք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանն ու Հարություն Կարագյոզյանը մանդատը վայր դնելու դիմում են գրել:
Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: