Ադրբեջանցու հետ համագործակցող ԻՊ զինյալները ցանկացել են ահաբեկչություն իրականացնել Թուրքիայի իշխող կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ընտրվել է քաղաքական ուժի նախագահ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, այս մասին հայտնել է Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան:

 


Անկարայի ոստիկանությունը մայիսի 21-ին իրականացրած գործողության արդյունքում չեզոքացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամի, ովքեր Թուրքիայի մայրաքաղաքում հարձակում են նախապատրաստել:

 


Նահանգապետը հայտնել է, որ ահաբեկիչների հետքի վրա իրենց դուրս է բերել Ստամբուլում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էբու Հուսեյն Ջելիլովը: Ըստ նահանգապետի՝ ԻՊ անդամների թիրախային կետերից մեկը եղել է մայիսի 21-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարը: