Ռուս զինվորականները օգոստոսի 19-ին ծրագրել են լայնածավալ ահաբեկչություն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ի դեմ:
Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունից և նշել, որ բավարար ապացույցներ ունեն ռուսների կողմից ԶԱԷԿ-ի դեմ ծրագրվելիք ահաբեկչության վերաբերյալ:
Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ից էլ հայտարարել էին, որ Կիևը սադրանքներ է նախապատրաստում նույն Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում՝ հետագայում այդ ամենի պատասխանատվությունը ռուսական կողմի վրա գցելու մտադրությամբ:
Մոսկվան վստահեցրել էր, որ այդ տարածքում ոչ մի ծանր զինտեխնիկա չունի, ընդամենը հսկողություն են իրականացնում անվտանգության պահպանման ստորաբաժանումները: