Ուկրաինայի վարչապետը Կիևում ընդհարումներ հրահրողներին անվանել է ահաբեկիչներ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Արմատականների քայլերը սպառնում են յուրաքանչյուր քաղաքացու կյանքին, քանի որ Մայդանի ահաբեկիչներն այսօր երեկոյան ներխուժել են Կիևի բազմաթիվ հյուրանոցներ և դաժան ծեծի ենթարկել տասնյակ քաղաքացիների՝ համարելով նրանց հակառակորդներ»,-ասել է Ուկրաինայի վարչապետը:

 

Նիկոլայ Ազարովը նշել է նաև, որ ահաբեկիչների ցինիզմն ու անբարոյականությունը հասել է գագաթնակետին. նրանք մահացու զենք են կիրառում իրենց հակառակորդների դեմ, ովքեր նույնպես Ուկրաինայի զավակներն են: