Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նամակ է ուղարկել Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյին, որում ափսոսանք է հայտնել Ուկրաինայի հարավ-արեւելքի Մարիուպոլ քաղաքում մարդկանց զոհվելու կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Խորը ափսոսանք ու վշտակցություն եմ հայտնում Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր խլեց: Խաղաղ բնակչության վրա հարձակումը, նույնիսկ պատերազմի պայմաններում, ծանրագույն հանցագործություն է, եւ այն չպետք է անարձագանք մնա միջազգային հանրակցության կողմից»,- ասված է Մարգվելաշվիլիի նամակում: