Օսմանյան Կայսրությունում 1915թ. տեղի ունեցածը մարդկային մեծ ողբերգություն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սամցխե-Ջավախք շրջանի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին' պատասխանելով հարցին' ինչո՞ւ Վրաստանը ցավակցություն չի հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

 

«Մենք միշտ նշել ենք, որ տեղի ունեցածը մեծ մարդկային ողբերգություն էր։ Եվ մեր հայ գործընկերները շատ լավ գիտեն, որ մենք միշտ ասել ենք, որ դա մեծ ողբերգություն էր։ Մարդկային ողբերգություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ Օսմանյան Կայսրությունում»,- ասել է Վրաստանի նախագահը:

 

Վրաստանի նախագահն ապրիլի 28-ին այցելել է Սամցխե-Ջավախք շրջան։ Այցելության նպատակը բնակչությանը «Սահմանադրություն բոլորին» նախագահական ծրագիր-քարոզարշավի հետ ծանոթացնելն է։