Մի շարք կազմակերպություններ, որոնք ներկայացնում են Վրաստանում բնակվող հայերի շահերը, 1915-23թթ-ի հայոց ցեղասպանությունը ընդունելու խնդրանքով դիմել են երկրի խորհդարանին: Սակայն, ինչպես հաղորդում է «Кавказ Online» կայքը, խորհրդարանը մտադրություն չունի ընդունելու հայոց ցեղասպանությունը:
Ըստ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լևան Բերձենիշվիլիի՝ Հայաստանը այս հարցում Վրաստանից չպետք է ունենա ոչ մի պահանջ:
«Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այս դեպքերը, վրաց ազգը իրեն պահում էր արժանավայել հարևանի նման: Մենք հայերին տրամադրել ենք ապաստան և արտահայտել ենք մեր վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ: Քաղաքական առումով սրանից ավելի պահանջ ունենալը արդարացի չէ: Ցեղասապանության քաղաքական ընդունումը անհնարին է, և դա ոչ մի դեպքում տեղի չի ունենա»,- նշել է պատգամավորը:
Հասմիկ Մանուկյան