Քիչ առաջ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, մասնակցելով 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, առաջին անգամ օգտագործեց Ցեղասպանություն բառը:
Յոահիմ Գաուկը հիշատակի իր խոսքում Օսմանյան կայսրության տարածքում հայերի, արամեացիների եւ Պոնտոսի հույների սպանությունները որակել է որպես ցեղասպանություն։
«Հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է «սարսափելի ձեւով»,- ասել է Գերմանիայի նախագահը: