Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 27-ին հրատարակել Է 111 դատապարտյալների համաներման վերաբերյալ հերթական փաստաթուղթը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Գրուզիա Online»-ը, հայտնել Է Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ ելույթ ունենալով նախագահի վարչակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ 42 բանտարկյալներ այսօր իսկ կլքեն պատժական հիմնարկները: Նրան թվում կա մեկ անչափահաս եւ երեք կին:
Եվս 69 դատապարտյալների համար կրճատվել են բանտարկության ժամկետները:
Նրանց թվում կա չորս կին եւ վեց անչափահաս: Ընդամենը հանձնաժողովը քննել Էր 966 դատապարտյալների գործեր: