Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 115 կալանավորների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտնել է համաներման հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովի ղեկավար Զվիադ Կորիձեն:

 

Նա նշել Է, որ բանտարկյալների 699 դիմումներից ընդունվել են 321-ը, բայց ի վերջո հանձնաժողովի անդամները բավարարել են նրանցից 115-ի խնդրանքը:

 

88 կալանավորներ պատժիչ հիմնարկներից ազատ կարձակվեն արդեն հոկտեմբերի 8-ին, իսկ մյուսների պատժաժամկետները կրճատվել են կիսով չափ:

 

Ներման արժանացածների թվում կան մի քանի կանայք ու անչափահասներ:

 

Նախագահին առաջարկված համաներման ցուցակում ներառված են նաեւ ծանր հանցագործությունների, մասնավորապես, կանխամտածված սպանության, համար դատապարտվածներ: Նրանց պատժաժամեկտները նվազեցված են: