Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարվել է ներում շնորհել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիինի, ով դատապարտվել է ազատազրկման հարկերից խուսափելու համար:

Իտալիայի նախագահի մամլո ծառայության կողմից տարածած հայտարարության մեջ երկրի բոլոր քաղաքական ուժերին նախազգուշացվում է այն դժվար քաղաքական ճգնաժամի մասին, որը կարող է ծագել Ապենինյան թերակղզում՝ կառավարության ներքին խնդիրների առկայության դեպքում:

Նախագահը այդ փաստաթղում իր վստահությունն է հայտնել Իտալիայի Վերաքննիչ դատարանի ընդունած որոշումների հանդեպ և նշել, որ փաստացիորն ինքը հրաժարվում է մեկնաբանել Բեռլուսկոնիի հարցով դատարանի կայացրած որոշումը: «Դատարանի ընդունած վերջնական որոշումները պետք է ի կատար ածել», ասել է Նապոլիտանոն: