Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործին միջամտելու և նրան ներում շնորհելու համար. կիրակի օրը գրում է Diretta News-ը:

 

Նապոլիտանոյի խոսքերով' երկրի նախկին վարչապետը մեղադրվել է լուրջ հիմքերով և պետք է հարգանք ցուցաբերի պետական ինստիտուտների հանդեպ:

 

Ավելի վաղ Բեռլուսկոնին հայտարարել էր, որ Նապոլիտանոն պետք է իրեն ներում շնորհի հասարակական աշխատանքների խայտառակությունից խուսափելու համար, սակայն այսուհանդերձ նախագահին ներում շնորհելու պաշտոնական հայց չի ներկայացվել:

 

Նոյեմբերի 27-ին Իտալիայի Սենատում քննարկվելու է Բեռլուսկոնիին այդ պալատի կազմից հեռացնելու հարցը' խարդախությունների մեջ մեղավոր ճանաչվելու մեղադրանքների պատճառով: