Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիևում ձերբակալել է դիվերսանտի, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ դիվերսանտը մտադրվում էր Կիևում «սպիտակ թաշկինակների երթ» կազմակերպել և դրա ժամանակ ահաբեկչություն կազմակերպել:
Ինչպես նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, «դիվերսիոն խումբը պատրաստվում էր Կիև մեկնել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից»: Ահաբեկչական գործողությունը պետք է ապակայունացներ իրավիճակն Ուկրաինայի մայրաքաղաքում և անկարգություններ հրահրեր, ասվում է հաղորդագրության մեջ: