Կատալոնյան «Բարսելոնա»-ն շնորհավորել է  Մադրիդի «Ռեալ»-ին՝ Իսպանիայի  չեմպիոն դառնալու կապակցությամբ:

«Շնորհավորում ենք Մադրիդի «Ռեալ»-ին՝ Լա Լիգայի 2016/17 մրցաշրջանում հաղթելու կապակցությամբ»,-  գրված է ակումբի թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ մադրիդցիներն այս տիտղոսին արժանացան 33-րդ անգամ:

«Բարսելոնա»-ն զբացեցրեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը` չեմպիոնին զիջելով երեք միավորով:

 

 

 

Congratulations to Real Madrid on winning the 2016-17 La Liga.