Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» ընդունեց «Ռեալ Սոսյեդադին» և հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

22-րդ րոպեին Դանի Ալվեշի արդյունավետ խաղից հետո Նեյմարը խփեց հանդիպման առաջին գոլը: Առաջին խաղակեսի վերջնամասում' 41-րդ րոպեին Ալվեշը հերթական գոլային փոխանցումը կատարեց, իսկ գոլը իր հաշվին գրանցեց Լուիս Սուարեսը:

12 րոպե անց Նեյմարը նաև իր երկրորդ գոլը խփեց այս խաղում: Իսկ խաղավարտին (90+1) Մեսսին վերջակետ դրեց հանդիպմանը:

Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 33 միավորով ամրապնդեցին Պրիմերայում առաջատարի իրենց դիրքերը: